ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Գիտնականները բացահայտել են կապը օքսիտոցինի մակարդակի եւ առատաձեռնության դրսեւորումների միջեւ տարեցների մոտ

Կլերմոնտի համալսարանի գիտնականները բացահայտել են կապը մեծ տարիքում առատաձեռնության չափազանց շատ դրսեւորումների եւ օքստոցին նեյրոհաղորդիչի միջեւ: Տարեց անձինք, որոնց մոտ բարձր է օքսիտոցինի մակարդակը, հակված են մասնակցելու բարեգործական միջոցառումներին եւ կյանքով ուրախանալուն:
Հետազոտությանը 18-99 տարեկան 100 մարդ է մասնակցել: Նրանց որոշակի գումար են վճարել մասնակցության համար եւ տեսանյութ են ցուցադրել, որտեղ հայրը պատմում է, թե ինչպես է իր երկամյա որդին մահանում քաղցկեղից. նման բովանդակությամբ նյութը խթանում է օքսիտոցինի արտադրությունը:
Գիտափորձի մասնակիցներին առաջարկել են գումարի մի մասը նվիրաբերել բարեգործական կազմակերպությանը, որը պայքարում է մանկական քաղցկեղի դեմ, ինչպես նաեւ հարցուփորձ են արել էմոցիոնալ վիճակի մասին: Տարեցների մոտ ավելի շատ օքսիտոցին էր արտադրվել տեսանյութը դիտելիս, քան երիտասարդների մոտ: Նրանք նաեւ ավելի հակված են եղել օգնել ուրիշներին:

news.am