Աշխարհի 12 ամենաազդեցիկ գործարարները
Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները՝ Բիլ Գեյթսը (Microsoft), Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը (Google) և Մարկ Ցուկերբերգը (Facebook), գլխավորել են Forbes ամսագրի 2013թ. 12 ամենաազդեցիկ գործարարների վարկանշային ցուցակը։
Աշխարհի ամենաազդեցիկ գործարարների մեծ մասը բնակվում է ԱՄՆ-ում կամ Ասիայում և ներկայացնում է տեխնոլոգիական հատվածը։ Ի դեպ, ամենաազդեցիկ գործարարների ցուցակում որևէ ռուսաստանցի չկա։
Բիլ Գեյթսը՝ մեքսիկացի մագնատ Կարլոս Սլիմի երկու տարվա առաջատարությունից հետո, վերադարձրել երկիր մոլորակի ամենահարուստ մարդու կարգավիճակը։ Նրա կարողությունը գնահատվում է $72 մլրդ։ Ինտերնետ-հսկա Google-ի համահիմնեդիրներ Փեյջինն և Բրինինը՝ $24,9 և $24,4 մլրդ համապատասխանաբար, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Facebook սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ $19 մլրդ-ով։
Forbes-ի վարկանշային ցուցակում տեղ է գտել նաև Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որը քաղաքը ղեկավարում է արդեն 12 տարի։ Հետաքրքիր է, որ նրա կարողությունը Ցուկերբերգինից ավելի է ($31 մլրդ), սակայն միլիարդատերի կապիտալն, ինչպես երևում է վարկանշային ցուցակից, ազդեցության ամենակարևոր չափանիշը չէ։
Ամենաազդեցիկ գործարարների թոփ 12-ը.
1. Բիլ Գեյթս (Microsoft- համահիմնադիր)
2. Լարի Փեյջ և Սերգեյ Բրին (Google-ի համահիմնադիրներ)
3. Մարկ Ցուկերբերգ ( Facebook-ի համահիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն)
4. Մայքլ Բլումբերգ (Նյու Յորքի քաղաքապետ)
5. Մասայոշի Սան (Softbank-ի գլխավոր տնօրեն)
6. Էլոն Մասք (Space Exploration Technologies Corp. հիմնադիր, գլխովոր տնօրեն)
7. Թերի Գու (Hon Hai Precision-ի գխավոր տնօրեն)
8. Լարի Էլիսոն (Oracle-ի գլխավոր տնօրեն)
9. Ռոբին Լի (Baidu-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն)
10. Ալիկո Դանգոթ (Dangote Group-ի գլխավոր տնօրեն)
11. Ռիդ Հոֆման (Greylock Partners հիմնադրամի գործընկեր)
12. Մոհամեդ Իբրահիմ (Ibrahim Foundation հիմնադրամի իհմնադիր