Աշխարհը պետք է իմանա հայ ինժեներների և ծրագրավորողների բարձր ներուժի մասին: Պլանշետների դիզայնը Հայաստանում է կատարվում արդեն չորս տարի:
Չինաստանում դրանք զգալի էժան են արտադրվում՝ ավելի ցածր աշխատավարձերի հաշվին: Սակայն դրա փոխարեն Հայաստանը միջոցներ է ծախսում Չինաստան հայ ինժեներների գործուղումների վրա՝ որակը վերահսկելու նպատակով:
Ավանդական շուկաներ՝ ԱՄՆ և Լատինական Ամերիկա, պլանշետները կմատակարարվեն նախկին «Minno» ապրանքանիշի անվան ներքո, իսկ ԽՍՀՄ նախկին և արաբական երկրներ՝ նոր «ArmTab» ապրանքանիշով: «Մենք դա անում ենք, որպեսզի աշխարհում ավելի շատ իմանան հայ մասնագետների մասին: Հավատացեք, նրանք իսկապես արժանի են դրան», - ընդգծել է «Minno Tablets» ընկերության համասեփականատեր Վահան Շաքարյանը:
Շաքարյանը նշել է, որ հայ մասնագետները՝ թե ամերիկահայերը, թե Հայաստանում ծնվածները, չիպերի դիզայնի զգալի մասն իրականացնում են այնպիսի հայտնի ծրագրավորողների համար, ինչպիսիք են «Mediatek»-ը, «Rockchip»-ը եւ «Qualcomm»-ը: Ընդ որում, այդ աշխատակիցների զգալի մասը երիտասարդներ են, որոնք սովորում և ապրում են Հայաստանում:
Հայաստանում «ArmTab» պլանշետների արտադրությունը համակարգելու է «Technology and Science Dynamics» ընկերությունը: