ՆՁԱԿ
   
 

Բիղնես

Ստեղծվել է կորոնավիրուսի հետ կոնտակտի ժամանակ լուսավորվող դիմակ

Կիոտոյի պրեֆեկտուրայի համալսարանի մասնագետները ստեղծել են պաշտպանիչ դիմակ, որը լուսավորվում է կորոնավիրուսի մասնիկների հետ կոնտակտի ժամանակ։
Դրա մշակումը ղեկավարել է հաստատության ղեկավար Յասուհիրո Ցուկամոտոն։ Նրա թիմն ուշադրություն է դարձրել, որ ջայլամներն ունակ են արտադրել մի քանի տեսակի հակամարմիններ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում օտարածին մարմինները։ Փետրվարին գիտնականները լաբորատոր ջայլամների օրգանիզմում ներարկել են COVID-19-ի ապաակտիվացված մասնիկներ։ Փորձի արդյունքում բժիշկները մեծ քանակությամբ հակամարմիններ են հանել թռչունների ածած ձվերից։
Ստացված նյութի հիման վրա գիտնականները ստեղծել են ֆլուորեսցենտային ներկով մշակված պաշտպանիչ ֆիլտր եւ այն տեղադրել դիմակի մեջ։ Վիրուսի մասնիկների հետ շփման դեպքում դիմակի մակերեսը կլուսավորվի ուլտրամանուշակագույն սպեկտրում։
Ճապոնացի մասնագետները տասն օրվա ընթացքում թեստավորում են անցկացրել կորոնավիրուսով վարակված 32 պացիենտի հետ։ Նրանք պարզել են, որ հետազոտության մասնակիցների կրած բոլոր դիմակները արձագանքում են ուլտրամանուշակագույն ճառագայթմանը: Այնուհետեւ թիմն ընդլայնել է փորձը մինչեւ 150 մասնակից: Փորձը կրկին հաստատել է դիմակի արդյունավետությունը։

news.am