ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 Բալի օգտակար հատկությունները

 

Բալը  համարվում է ամենադիետիկ մթերքներից մեկը, որը պարունակում է ֆրուկտոզա, գլյուկոզա, խնձորաթթու, հանքային աղեր, վիտամիններ А, В1, В2, С, Р, РР, ֆոլաթթու, կարոտին, թանին և պեկտին, պղինձ, եթերայուղեր և այլն: Բալի հյութն ունի հակաբորբոքային, հականեխիչ, բարձր ջերմության ժամանակ ծարավը հագեցնող հատկություններ: Սակայն այս առողջարար միրգը հակացուցված է գաստրիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցերի դեպքում: Բալի թուրմը բարերար ազդեցություն է թողնում կենտրոնական նյարդային համակարգի վրա: Ողնաշարի խնդիրների դեպքում ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս օրական ուտել 1 կգ թարմ բալ 7-8 բաժակ կաթի հետ միասին: