Չուկոտկայում սպիտակ արջերի ու կետերի ուսումնասիրության գիտական կենտրոն է ստեղծվել
Ռուսաստանի Դաշնության Չուկոտկայի ինքնավար շրջանում ստեղծվել է Չուկոտկայի արկտիկական հետազոտական կենտրոն, որի նպատակն է Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեսակների վերաբերյալ հետազոտություններ կատարել, կետերի ձկնորսությունը վերահսկել և բևեռային արջերի և մարդկանց միջև բախումները նվազագույնի հասցնել: Կենտրոնը ստեղծվել է 2020 թվականի դեկտեմբերի 25-ին, իսկ հիմնադիրը Չուկոտկայի բնական պաշարների և էկոլոգիայի վարչությունն է:
Հիշեցնենք՝ սպիտակ արջը գրանցված է ՌԴ կարմիր գրքում և բնության պահպանման միջազգային միությունում: Կենդանատեսակի պոպուլյացիան կայուն կերպով նվազում է: Հիմնական սպառնալիքներից են որսագողությունը, կլիմայի փոփոխության հետևանքով ծովի սառույցի կրճատումը և Արկտիկայի շրջակա միջավայրի աղտոտումը: Բևեռային արջի որսն արգելված է 1957 թվականից:
Չուկոտկայում սպիտակ արջերը հաճախ են բնակավայրեր այցելում: Օրինակ, Իուլտինսկի շրջանի Ռիրկայպիյ գյուղը գտնվում է Կոժևնիկով հրվանդանում, որը համարվում է «արջի տեղանք»: Այս տարածաշրջանում երբեմն կենդանիների թիվը հասնում է տասնյակ հազարների: