ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Վերջին 100 տարվա ընթացքում Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է պալլասյան կատու  

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) մասնագետների տեսախցիկը Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում, ֆիքսել է պալլասյան կատու: Կատվազգիների ընտանիքին պատկանող այս գիշատիչը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում՝ որպես ոչնչացման եզրին գտնվող տեսակ (Near Threatened), իսկ Բնության պահպանության միջազգային միության չափորոշիչներով այս տեսակը գնահատվում է որպես «Տարածաշրջանում անհետացած»: Մեզ մոտ պալլասյան կատու հայտնաբերվել է միայն Ուրծի լեռնաշղթայում (Արարատի մարզ) և Մեղրիի շրջանում, ընդ որում՝ վերջինը 1935 թվականին։ Հայաստանում հայտնաբերված պալլասյան կատվի մասին հայ գիտնականների զեկույցը հրապարակվել է Zoology in the Middle East ամսագրում։