Գիտնականների միջազգային խումբը բացահայտել է պատմությանը հայտնի առաջին կայսրության՝ Ասորական պետության կործանման պատճառները:
Մասնագետները Իրաքի հյուսիսում գտնվող Կունա-Բա քարանձավից պտկաքարեր են հավաքել, որպեսզի պարզեն Միջագետքում եղած տեղումների բնույթը և պարզել, որ կայսրությունը 4000 տարվա չոր եղանակից հետո մոտ երկու հարյուրամյակ գոյություն է ունեցել անոմալ խոնավ կլիմայական պայմաններում:
Ասորական թագավորությունը գոյատևել է մթա 912-609 թվականներին:
Մթա 7-րդ դարի կեսերից կրկին երկարատև երաշտներ են սկսվել, որը բերել է գյուղատնտեսության անկման: Դա իր հերթին բերել է կայսրության քաղաքական ու տնտեսական անկմանը:
Ասորական կայսրությունն իր հզորագույն ժամանակներում ձգվել է արևմուտքից՝ Եգիպտոսից և Միջերկրական ծովից մինչև արևելք՝ Պարսից ծոց և արևմտյան Իրան