«Սասունցի Դավիթ»
«Սասունցի Դավիթ» ձիարձանը հայ մեծ քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարի ստեղծագործությունն է. այն Երևանում տեղադրվել է 1959 թվականին: Կայարանամերձ հրապարակը, որտեղ տեղադրված է արձանը, կոչվում է Սասունցի Դավթի հրապարակ:
Արձանն առաջին անգամ այնտեղ տեղադրվել է 1939 թ. ու մնացել մոտ 2 տարի: 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվել է։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա...», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն ու այդպես արձանը ոչնչացվել է։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։ 1957-ին որոշել են վերականգնել արձանը եւ այն նորից տեղադրվել է 1959-ին: