ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալները ձուլվել են 78,985 տոննա էլեկտրոնային թափոնների վերամշակման արդյունքում

2010 թվականից ի վեր ամբողջ աշխարհում էլեկտրոնիկայից առաջացող թափոնների ծավալը կտրուկ աճում է։  Ըստ վիճակագրության, 2019 թվականը գոյացել է շուրջ 53,6 միլիոն տոննա թափոն, որից 44,4 միլիոնը վերջին հինգ տարվա ընթացքում։ Դրանից ընդամենը 17.4 տոկոսն է փաստաթղթավորվել՝ պատշաճ վերամշակման համար:
Այս ցուցանիշները հիմնականում պայմանավորված են նոր սարքավորումների՝ սմարթֆոնների, դյուրակիր համակարգիչների ու պլանշետների մեծ պահանջարկով։
Այս տարվա Օլիմպիական խաղերն ընդունող երկիրը՝ Ճապոնիան, որոշեց օգտագործել այդ իրադարձությունը՝ էլեկտրոնիկայից առաջացող թափոնների խնդիրը բարձրաձայնելու և շոշեփելի քայլեր նախաձեռնելու համար։ Այս տարվա օլիմպիական մեդալները պատրաստելու համար նրանք օգտագործել են էլեկտրոնային թափոն:
2017-2019թթ․ Ճապոնիայում անցկացվող Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսեց հավաքագրել էլեկտրոնային թափոններ՝ ամբողջ երկրից։
Հավաքագրման աշխատանքները պաշտոնապես փակվեցին 2019 թվականի մարտին: Ընդհանուր առմամբ հավաքվել էր 78,985 տոննա էլեկտրոնային թափոն, որից 6,21 միլիոնը օգտագործված հեռախոսներ էին: Թափոնների վերամշակումից հետո մետաղական տարրերը հալեցրել են, այնուհետև՝ զտել: Գործընթացի ավարտին հավաքված թափոններից գոյացել 32 կգ ոսկի, 3500 կգ արծաթ և 2250 կգ բրոնզ, որոնք և օգտագործվել են Օլիմպիական խաղերի համար նախատեսված շուրջ 5000 մեդալները ձուլելու համար։

https://armenpress.am/