ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Մասնագետները հսկայական և եզակի կուսական կորալյան խութեր են հայտնաբերել Ֆրանսիական Պոլինեզիայի ափերին

Ծովային աշխարհն ուսումնասիրող գիտնականները Տահիթիի ափերի մոտ 3 կմ երկարությամբ ձգվող «կուսական» կորալյան խութեր են հայտնաբերել 30 մետր խորությամբ:
 Ըստ ՈւՆԵՍԿՕ-ի, որը ղեկավարել է առաքելությունը, Ֆրանսիական Պոլինեզիայի ամենամեծ կղզու ափերին հայտնաբերված խութերն ամենամեծն են, որ հանդիպել են նման խորություններում:
ՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ, գիտնական Ջուլիան Բարբիերը նշել է, որ այս էկոհամակարգերից շատերը «գուցե նույնիսկ հայտնի չեն գիտությանը»:
«Մենք պետք է աշխատենք դրանք քարտեզագրելու և պաշտպանելու ուղղությամբ»,- ասել է նա:
ՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայը նշել է, որ «նշանակալի հայտնագործումը կօգնի ընդլայնել գիտելիքներն այն մասին, թե ինչ է գտնվում օվկիանոսի հատակին»:

tert.am