ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Սաուդյան Արաբիան Կարմիր ծովում լողացող քաղաք կկառուցի. այն կունենա աշխարհում առաջին լիովին ավտոմատացված նավահանգիստը

Սաուդյան Արաբիան ներկայացրել է հավակնոտ ծրագիր, որը վերաբերում է Կարմիր ծովում լողացող քաղաք կառուցելուն: Ութանկյունաձև քաղաքն անվանվել է Օքսագոն (Oxagon) և պատրաստ լինելուց հետո կդառնա աշխարհի ամենամեծ լողացող կառույցը, որը կունենա աշխարհի առաջին լիովին ավտոմատացված նավահանգիստը և կլինի ինտեգրված լոգիստիկ հանգույց: 
Թեև մանրամասները ներկայում անորոշ են, բայց պաշտոնական մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ այն կտեղակայվի թագավորության հյուսիս-արևմուտքում գտնվող Նեոմ նորաստեղծ քաղաքի եզրին:
Կարմիր ծովն աշխարհի ամենածանրաբեռնված առևտրային ուղիներից մեկն է, որտեղով ամեն տարի անցնում է համաշխարհային առևտրի 10%-ը. այս փաստը շատ կարևոր է դարձնում Օքսագոնի գտնվելու վայրը:
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Օքսագոնը կլինի ամբողջությամբ  մաքուր էներգիայով սնուցվող քաղաք:
«Օքսագոնը կլինի Նեոմում և թագավորությունում տնտեսական աճի և բազմազանության կատալիզատորը», - ասել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը: