ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Ֆրանսիայի հարավում հայտնաբերված հնագույն ատամը նոր բացահայտումներ է արել Եվրոպայում բնակվող առաջին Հոմո սապիենսի մասին 

Ֆրանսիական քարանձավներից մեկում երեխայի ատամ են հայտնաբերել, որը արևմտյան Եվրոպայում բնակվող հնագույն մարդու՝ Հոմո սապիենսի ամենավաղ ապացույցներից մեկն է:
Ռոնի հովտի մոտակա քարանձավում սեղանատամի, ինչպես նաև հարյուրավոր քարե գործիքների հայտնաբերումը, որոնք մոտ 54 000 տարվա պատմություն ունեն, ենթադրում է, որ վաղնջական ժամանակներում մարդիկ Եվրոպայում բնակեցվել են 10 000 տարի ավելի շուտ, քան հնագետները ենթադրում էին նախկինում:
Բացի այդ, մասնագետների խոսքով՝ Հոմո սապիենսի ատամը հայտնաբերվել է Նեանդերթալցու մնացորդների մեջ խրված, ինչն ապացուցում է, որ մարդկանց այդ երկու խմբերը համագոյակցել են տարածաշրջանում:
Այս հայտնագործությունը ցույց է տալիս, որ Հոմո սապիենսի հայտնվելը Եվրոպայում արագացրել է Նեանդերթալցիների անհետանալը տարածաշրջանից 300 000 տարի առաջ:
Հնագետներն առաջին անգամ են ապացույց հայտնաբերում մարդկանց այդ երկու խմբի համագոյակցության վերաբերյալ:
Նախկինում ենթադրվում էր, որ Հոմո սապիենսները Եվրոպա են եկել 43 000-45 000 տարի առաջ՝ ըստ Իտալիայում և Բուլղարիայում հայտնաբերված մնացորդների ուսումնասիրության:
Ինչպես ավելի ուշ իրականացված գենետիկ ուսումնասիրությունը ցույց է տվել, Հոմո սապիենսները և Նեանդերթալցիները միավորվել են և երեխաներ ունեցել, ինչն էլ հանգեցրել է մեր ԴՆԹ-ում Նեանդերթալցու հետքերի հայտնաբերմանը, որը կազմում է մոտ 3 տոկոս:

tert.am