Փարիզում բացվելու է միջնադարյան Անգլիայի հազվագյուտ նմուշների ցուցահանդեսը
Փարիզի նոր ցուցահանդեսը կոչված է ցուցադրելու, որ Անգլիան միջնադարում՝ մ․թ․ 1000-1500 թթ․-ին, եղել է եվրոպական դինամիկ գեղարվեստական, ճարտարապետական, առևտրական և մշակութային բեմի շատ կարևոր մասը։
Կազմակերպիչները հայտարարել են, որ այս միջոցառումը վարկաբեկում է հիմնականում Լա Մանշից այն կողմ եղած «հայտնի կարծիքը», թե միջնադարյան Անգլիան «պրիմիտիվ և բարբարոս» է եղել, մինչդեռ Ֆրանսիան և Եվրոպայի մյուս մասերը վայելել են գոթական զենիթը։
Ջեյմս Ռոբինսոնը, ցուցահանդեսի ղեկավարը և լոնդոնյան V&A-ում դեկորատիվ արվեստի և քանդակի նմուշների պահապանն ասել է, որ վերջին կես դարում միջնադարի եվրոպական արվեստի մեջ Անգլիայի ներդրումի «վերագնահատում» է տեղի ունեցել։
Ցավոք, այն ժամանակ, երբ Ֆրանսիան և եվրոպական մյուս երկրները հիմնականոմ պահպանել են իրենց միջնադարյան գանձարանը, Անգլիայի գեղարվեստական ժառանգությունը «համակարգված և անխնա ոչնչացվել է» 16-րդ դարի Ռեֆորմացիայի և 1640-ականներին Օլիվեր Կրոմվելի գլխավորած հեղափոխության կողմից, պատմել է նա։
Գոթական ոճը, որն առավելագույն արդյունավետությամբ դրսևորվել է ճարտարապետության մեջ, արվեստի գերիշխող տեսակ էր Եվրոպայում 13-15-րդ դարերում և հանգեցրել է ապշեցուցիչ տաճարների ստեղծման։ Այս շրջանում մեծ թափ են ստանում գեղանկարչությունը, քանդակագործությունը, զարգանում է գոբելենագործությունը և ասեղնագործությունը։
Անգլիական Ռեֆորմացիան, որ սկսվեց այն բանից հետո, երբ Հենրիխ 7-րդը Անգլիայի եկեղեցին պոկեց Հռոմի պապի և կաթոլիկ եկեղեցու իշխանությունից, հանգեցրեց նրան, որ թագավորի գլխավոր նախարար Թոմաս Կրոմվելը փակեց երկրի վանքերը՝ առգրավելով դրանց հարստությունը և շատ դեպքերում կողոպտելով շենքերը։
Հաջորդ շաբաթ Ծովային հյուրանոցում բացվող փարիզյան ցուցահանդեսի ցուցանմուշների մեջ հազվագյուտ իրեր են, որոնք փրկվել են 16-17-րդ դարերի կողոպուտից և ավերումներից։