Քուվեյթում կկառուցվի ծաղկի տեսքով շքեղ էկո քաղաք՝ նախատեսված 100 000 բնակչի համար:
XZero կոչվող քաղաքի առանձնահատկությունը լինելու է այն, որ մեքենայի կիրառումը նվազեցվելու է, բնակիչներն ավելի շատ քայլելու են, հեծանիվներ են օգտագործելու: URB ընկերության նախագծողների նպատակն է հասնել քաղաքում ածխաթթու գազի արտանետումների զրոյական մակարդակի:
Քաղաքում կլինեն կրթական, ժամանցի և բժշկական հաստատություններ, հինգաստղանի հանգստավայրեր և, ընդհանուր առմամբ, այնտեղ կյանքը բնության հետ ավելի հավասարակշռված կլինի:
Քաղաքում կստեղծվի մոտ 30 000 աշխատատեղ՝ բժշկության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, կրթության և հյուրանոցային բիզնեսի ոլորտներում:
Նախագիծը գնահատվում է 15 մլրդ դոլար: Դրա կառուցումը կսկսվի 2024 թվականին և կավարտվի մինչև 2034 թվականը: