Ճապոնիան զբոսաշրջիկներին կվճարի երկիր այցելելու համար
Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ նախատեսում են երկրում զբոսաշրջիկների համար վաուչերներ տրամադրել օրական 20 հազար իեն արժեքով (185 դոլար կամ 89 859 դրամ): Հավանաբար այդ գումարը զբոսաշրջիկները կարող են ծախսել խանութներում և հանրային սննդի կետերում: Այս կերպ իշխանությունները ցանկանում են վերականգնել երկրում զբոսաշրջության ոլորտը: Կառավարությունը մտադիր է այս ծրագրի իրականացման համար 1,35 տրիլիոն իեն (12,5 միլիարդ դոլար) հատկացնել: