Գերմանիան հավանություն է տվել կորոնավիրուսի պատվաստանյութը մարդկանց վրա փորձարկելու առաջարկին
Գերմանիայի իշխանությունները հավանություն են տվել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների անցկացմանը:
Երկրի Պատվաստանյութերի դաշնային ինստիտուտը հավանություն է տվել պատվաստանյութը մարդկանց վրա առաջին անգամ փորձարկելու առաջարկին:
Փորձարկման առաջին փուլում 18-55 տարեկան 200 առողջ մարդ կստանա պատվաստանյութի մի քանի տարբերակի ներարկում:
Պատվաստանյութն արտադրվել է BioNTec կենսատեխնիկական ընկերության կողմից: