Ստոկհոլմում 1956թ. ի վեր առաջին անգամ չի անցկացվի Նոբելյան դափնեկիրների պարգևատրման արարողությունն ու թագավորական ընթրիքը
Նոբելյան հիմնադրամը կորոնավիրուսային համավարակի պատճառով չեղարկել է Նոբելյան մրցանակի դափնեկիրների պարգևատրման ամենամյա արարողությունը, որը տեղի է ունենում դեկտեմբերին:
Ավանդական արարողությունն այս տարի կկայանա նոր ձևաչափերով:
Պարբերականը նկատում է, որ սա 1956թ. ի վեր առաջին դեպքն է, երբ պարգևատրման արարողությունն ու դրան հաջորդող ընթրիքը չեղարկվում են:
Ավանդաբար, Նոբելյան մրցանակի դափնեկիրները դեկտեմբերին ժամանում են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի քաղաքապետարան, որտեղ երկրի թագավորական ընտանիքի և ևս 1300 հյուրերի հետ մասնակցում են մեծ ընթրիք-ընդունելությանը:
Միջոցառումն անցկացվում է ամեն տարվա դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: