Կենդանատեսակների պոպուլյացիաները 50 տարվա ընթացքում կրճատվել են
Մի շարք կենդանատեսակների պոպուլյացիաները 50 տարվա ընթացքում կրճատվել են գրեթե 70 տոկոսով:
Կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների պոպուլյացիաները վերջին 50 տարվա ընթացքում կրճատվել են 68 տոկոսով, ինչի մասին ասվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) զեկույցում:
«2020 թվականին կենդանի մոլորակի գլոբալ ցուցիչը շարունակում է նվազել։ 1970-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, սողունների և ձկների պոպուլյացիաների թվաքանակը կրճատվել է միջինը 68 տոկոսով»,- ասված է զեկույցում:
Կենդանի մոլորակի ցուցիչը հիմնված է կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների ավելի քան 4 հազար տեսակների թվաքանակի հետազոտության վրա:
Զեկույցի համաձայն՝ ամենամեծ կորուստները գրանցվել են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի արևադարձային շրջաններում ՝ ավելի քան 94 տոկոս։