1) Մենք իրականում տեսնում ենք մեր ուղեղով, ոչ թե մեր աչքերով: Մեր աչքերը գործում են տեսախցիկի պես՝ այն ֆոկուսացնում է լույսը և տվյալները ուղարկում ուղեղին՝ հետագա մշակման:
2) Մենք տեսնում ենք իրերը գլխիվայր. Մեր ուղեղն է, որ պատկերը վերածում է ճիշտ դիրքի:
3) Մեկ վայրկյանում հնարավոր է աչքը թարթել հինգ անգամ:
4) Թարթումը սովորաբար տևում է 100-150 միլիվայրկյան:
5) Լուսանկարներում «կարմիր» աչքերի պատճառը աչքի լույսն է, որը արձակվում է մեր աչքերի մազանոթներից:
6) Եթե մարդու աչքը թվային ֆոտոխցիկ լիներ, ապա այն կունենար 576 մեգապիքսել:
7) Մեկ տարվա ընթացքում միջին հաշվով մենք աչքը կթարթենք մոտավորապես` 4,200,000 անգամ:
8 ) Աշխարհի ամենատարածված աչքերի գույնը շագանակագույնն է:
9) Ըստ ուսումնասիրությունների ասում են, որ առաջին կապույտ աչքերով մարդը ապրել է 6,000-10,000 տարի առաջ:
10) Նույնիսկ, եթե ձեր ընտանիքի անցած մի քանի սերունդներում ոչ ոք կապույտ կամ կանաչ աչքեր չի ունեցել, այդ ռեցեսիվ գծերը դեռ կարող են հայտնվել հետագա սերունդներում:
11) Շաքարախտը Մեծ Բրիտանիայում մեծահասակների կուրության թիվ մեկ պատճառն է:
12) Մեր աչքերը սկսում են զարգանալ բեղմնավորումից ընդամենը երկու շաբաթ անց:
13) Նորածին երեխաները առավել հստակ տեսնում են մոտ 20-40սմ հեռավորության վրա գտնվող առարկաները:
14) Որքան մեծանում ենք, այնքան քիչ արցունքներ ենք արտադրում:
15) Մեր հիշողությունների 80% -ը որոշվում է մեր տեսածով:
16) Միակ բջիջները, որոնք գոյատևում են մեր ծննդյան պահից մինչև մահ, մեր աչքերում են:
17) Թարթիչների կյանքի միջին տևողությունը հինգ ամիս է:
18) Եթե շարեինք մարդկության մեկ կյանքի ընթացքում թափված բոլոր թարթիչները, դրանց երկարությունը կկազմեր 32 մ:
19) Անհնար է փռշտալ բաց աչքերով:
20) Մեր աչքերը ինքնաբերաբար փակվում են ՝ պաշտպանելու մեզ ընկալվող վտանգներից:
21) Աչքերի շուրջ տեսանելի վաղաժամ ծերացման 94%-ը պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասմամբ:
22) Շները չեն կարող տարբերակել կարմիրն ու կանաչը:
23) Շնաձկան եղջերաթաղանթն օգտագործվում է մարդու աչքերի վիրահատության ժամանակ, քանի որ այն ամենաշատն է նման մարդու եղջերաթաղանթին:
24) Բացի թարթիչներից, ուղտերն ունեն նաև երրորդ կոպ ՝ աչքերը ավազից պաշտպանելու համար:
25) Քամելեոնի աչքերը անկախ են միմյանցից, ինչը թույլ է տալիս նրան նայել միանգամից երկու տարբեր ուղղություններով:
26) Գվինեա խոզերը ծնվում են բաց աչքերով:
27) Որոշ մարդիկ վախ ունեն աչքերից. դա կոչվում է օմմատոֆոբիա:
28) Աչքի մկանները 100 անգամ ավելի ուժեղ են, քան անհրաժեշտ են իրենց գործառույթը կատարելու համար:
29) Աչքերը գլխուղեղից հետո երկրորդ բարդ օրգանն են:
30) Աչքերն ունակ են մեկ ժամվա ընթացքում մշակել 36,000 տեղեկատվություն:
31) Միջին հաշվարկով կյանքում մեր աչքերը կտեսնեն 24 միլիոն տարբեր պատկերներ:
32) Մարդու աչքը տեսնում է ընդամենը երեք գույն ՝ կարմիր, կապույտ և կանաչ: Մնացած բոլոր գույները սրանց համադրությունն են:
33) Մարդու աչքը կարող է տեսնել մոխրագույնի 500 երանգ:
34) Մեր աչքերն ունեն փոքր կույր կետեր, որտեղ տեսողական նյարդն անցնում է ցանցաթաղանթի միջով, և ուղեղն օգտագործում են մյուս աչքի տեղեկատվությունը՝ այդ բացը լրացնելու համար:
35) Ամբողջ աշխարհում տեսողության խանգարման 80% -ը բուժելի է:
36) Աչքի մկանները մարդու մարմնի ամենաակտիվ մկաններն են:
37) Աչքի փոխպատվաստումը ներկայումս անհնար է `տեսողական նյարդի զգայունության պատճառով: