ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Հիշարժան փաստեր

– Ավելի քան 100 մլն մարդ Չինաստանում ապրում է՝ օրական ծախսելով ընդամենը 1 դոլար։ Զարմանալի է, թե ինչ են նրանք ուտում։

– Չնայած Չինաստանը քրիստոնյա երկիր չէ, այնտեղ դեռ կա 54 մլն քրիստոնյա բնակիչ։

– Չինաստանում գտնվող մեծ գյուղական համայնքների բնակչությունը հասնում է 30 մլն-ի։ Դա ավելին է, քան Ավստրալիայի բնակչությունը։

– Ամեն օր «McDonald’s» ընկերությունը սպասարկում է 46 միլիոն մարդու:

– Խաղալիքների խանութում թանկարժեք խաղալիքները դրվում են ցածր տեղերում, որպեսզի երեխաները նկատեն դրանք:

– Ռուբիկ-կուբիկ խաղալիքը աշխարհում ամենաշատ վաճառվող ապրանքն է, երկրորդը «iPhone»-ն է:

– Կարիճը կարող է պահել շնչառությունը 6 օր:

– Գլխացավը կարելի է թուլացնել՝ ուտելով 20 թթու բալ:

- Իսկ գիտե՞ք, որ մարդու ոսկրերն իրենց ամրությամբ գերազանցում են երկաթին եւ գրանիտին:

– Սահարա անապատում մի անգամ, 1979 թ. փետրվարի 18-ին, ձյուն է եկել:

- Խաղողը պայթում է միկրոալիքային վառարանի մեջ։

– Ընձուղտի լեզուն սեւ է, եւ դրա երկարությունը կարող է հասնել մինչեւ 50 սմ-ի:

– 1932-ի ձմեռը Հյուսիսային Ամերիկայում այնքան ցուրտ էր, որ Նիագարայի ջրվեժն ամբողջությամբ սառել էր:

- Վերջին 50 տարում մարդկությունը վերացրել է աշխարհի անտառների 70 տոկոսը:

– Երկիր մոլորակի մարդկանց ուղիղ կեսն իրենց կյանքում երբեք ձյուն չեն տեսել:

-Աստվածաշունչն առաջին տպագիր գիրքն է աշխարհում. տպագրվել է 1452-1455 թթ.: Այն նաեւ ամենաշատ թարգմանված գիրքն է: Միայն 19-րդ դարում Սուրբ գիրքը թարգմանվել է 400 լեզվով: 2000 թ. վերջին Աստվածաշնչի թարգմանված լեզուների թիվն անցավ 1900-ից: Տպաքանակով Աստվածաշունչն առաջինն է աշխարհում: 1900 թ. Աստվածաշունչի 5 մլն եւ Նոր կտակարանի 7 մլն օրինակ է տպագրվել, 2000 թ.՝ համապատասխանաբար 36 մլն եւ 57 մլն:

-Ամենահին թղթե հայերեն ձեռագիրը գրված է 981 թվականին` Ղուկաս գրչի ձեռքով: Նյութեր հավաքողը եղել է հայրը՝ Դավիթ քահանան:

-Ամենափոքր հայերեն ձեռագիրը կոչվում է «Տոնացույց»: Այն գրվել է Կաֆայում 1434 թ. եւ կշռում է ընդամենը 19 գրամ (104 թերթ): – Հայերեն ամենամեծ ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը Մշո վանք է բերվել 1205 թ. միաբանների հանգանակությամբ եւ Եսայի եպիսկոպոսի ղեկավարությամբ՝ փրկագնվելով մի վաճառականից: Այն գրել է Վարդան Կարնեցին, պատկերազարդել (ծաղկել) է Ստեփանոսը (1200-1202 թթ.): Ճառընտիրն ունի 605 թերթ:

– Եթե Հին Հռոմում թատերական ներկայացումների ժամանակ պետք է հերոսը մեռներ եւ արյուն թափվեր, ապա դերասանին վերջին պահին փոխարինում էին որեւէ ստրուկի կամ մահապատժի դատապարտվածի հետ եւ իրականում բեմի վրա սպանում նրան:

-Աշխարհում ամենաշատ անունը, որը կրում են աղջիկները, Աննան է: Այդ անունը կրում են մոտ 100 միլիոն աղջիկներ…

Մոռանալու հատկության շնորհիվ մենք պահպանում ենք նյարդային համակարգի ճկունությունը: Նոր բաներ մտապահելու համար ուղեղը պետք է ազատվի հներից: Իհարկե, հիանալի կլիներ, եթե հնարավորություն ունենայինք ինքներս որոշել՝ ինչը հիշել, ինչը մոռանալ:

-Միջին ամպը կշռում է մոտ 495 հազար կիլոգրամ (մոտավորապես՝ 100 փիղ):

– ԱՄՆ պետական դեպարտամենտի տվյալներով՝ ամերիկացիների երկու երրորդն անձնագիր չունի։

– Եթե դուք ֆիննական կամ սլովենական անձնագիր ունեք, հաստատ չեք տխրի օդանավակայանում. կարող եք զբաղվել անձնագիրն արագ թերթելով, այդ դեպքում շարժվող պատկերներ կտեսնեք։