ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Time ամսագիրը ներկայացրել է 2021 թվականի լավագույն գյուտերը

Time ամսագիրը հրապարակել է 2021 թվականի լավագույն գյուտերի ցանկը։ Ինչպես նշվում է ամսագրի կայքում, ցանկում հայտնվել են մի շարք տեխնոլոգիական նորարարություններ:
Ցանկում ներառված են մի քանի տասնյակ գաջեթներ, տեխնոլոգիաներ ու գյուտեր։ Մասնավորապես, Հավելվածներ և ծրագրաշարեր բաժինը ներառում է՝ անվտանգ, առանց գովազդի որոնողական համակարգ neeva-ն, subdial panic button հավելվածը և մետրոյի MTA Live ինտերակտիվ քարտեզը:
VR և AR բաժնում ներառվել են վիրտուալ իրականության ակնոցներ Lenovo ThinkReality A3 Smart-ը և Qualcomm Snapdragon XR2-ը:
Էլեկտրոնիկա կատեգորիան ներառում է Paper Shoot Camera-ն, Samsung Galaxy Z Flip3 ծալովի սմարթֆոնը, Framework Laptop-ը, Vecnos IQUI սելֆիի խելացի փայտիկը և JLab JBuds Frames խելացի ժամացույցը:
Բացի այդ, լավագույն գյուտեր են ճանաչվել նաև COVID-19-ի և մալարիայի դեմ պատվաստանյութերը։

168 ժամ