ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Հիշարժան  փաստեր

– Եթե Հին Հռոմում թատերական ներկայացումների ժամանակ պետք է հերոսը մեռներ և արյուն թափվեր, ապա դերասանին վերջին պահին փոխարինում էին որևէ ստրուկի կամ մահապատժի դատապարտվածի հետ և իրականում բեմի վրա սպանում նրան:

-Աշխարհում ամենաշատ անունը, որը կրում են աղջիկները, Աննան է: Այդ անունը կրում են մոտ 100 միլիոն աղջիկներ…

 Մոռանալու հատկության շնորհիվ մենք պահպանում ենք նյարդային համակարգի ճկունությունը: Նոր բաներ մտապահելու համար ուղեղը պետք է ազատվի հներից: Իհարկե, հիանալի կլիներ, եթե հնարավորություն ունենայինք ինքներս որոշել՝ ինչը հիշել, ինչը մոռանալ:

-Միջին ամպը կշռում է մոտ 495 հազար կիլոգրամ (մոտավորապես՝ 100 փիղ):

– ԱՄՆ պետական դեպարտամենտի տվյալներով՝ ամերիկացիների երկու երրորդն անձնագիր չունի։

– Եթե դուք ֆիննական կամ սլովենական անձնագիր ունեք, հաստատ չեք տխրի օդանավակայանում. կարող եք զբաղվել անձնագիրն արագ թերթելով, այդ դեպքում շարժվող պատկերներ կտեսնեք։