ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ստեղծել է շարֆ-դիսփլեյ, որը կարելի է կրել եւ լվանալ

Մասնագետները ծրագրավորել եւ կյանքի են կոչել շարֆի տեսքով դիսփլեյի գաղափարը, որը կարելի է կրել ինչպես սովորական աքսեսուար, ծալել եւ լվանալ: Այդպիսի շարֆը կարող է հաղորդագրություններ ստանալ եւ «միանալ» ստեղնաշարին:
Նոր եզակի կտորը ստեղծվել է Շանհայում գիտնականների խմբի կողմից: Դա բարձր մոլեկուլյար ինժեներիայի արտադրանք է: Այդպիսի հայտնագործությունն ինքնին հեղաշրջում է եւ առաջընթաց տեխնոլոգիաներում, որոնք, հատկապես, պիտանի կլինեն խոսքի խանգարում ունեցող մարդկանց կյանքում:
Արդեն վաղուց ամենօրյա շրջանառության մեջ առկա է դիսփլեյներով եւ այլ գործառույթներով հագուստ: Սակայն այդ իրերը շատ փխրուն են եւ հեշտությամբ են վնասվում ամենօր կրելու դեպքում: Բացի այդ, դրանք օդաթափանց չեն կամ չեն կարող երկար պահպանել ձեւը:
Այդ իրի հզորությունը սահմանափակ է, ինչը պաշտպանում է կտորը տաքանալուց: Այժմ այդ նորամուծությունն անցել է բոլոր անհրաժեշտ թետերն ու հնարավոր է՝ շուտով կարտադրվի արդյունաբերական ռեժիմով: