ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Դանիայում արհեստական բանականությունը քաղաքական կուսակցություն է գլխավորում

Դանիայում արհեստական բանականությունը քաղաքական կուսակցություն է գլխավորում, գրում է Oddity Central-ը։
Կուսակցությունը, որը ստացել է «Սինթետիկ» անվանումը, հիմնադրվել է մայիսին՝ մի խումբ արվեստագետների կողմից։ Կուսակցությունը ղեկավարում է արհեստական բանականությունը, որը ծրագրված է 1970-ականներից դանիական բոլոր այն կուսակցությունների քաղաքականության հիման վրա, որոնք երբեք խորհրդարանում տեղ չեն ստացել:
Սինթետիկ կուսակցությունն առաջարկում է ամսական 13 700 դոլարի չափով համընդհանուր բազային եկամուտ սահմանել եւ կառավարությունում ստեղծել ինտերնետի ու ՏՏ հատված, որը չի զիջում պետական այլ կառույցներին. այս ամենը արհեստական բանականության լուծումներ են, որը կոչվում է Լիդեր Լարս։
Ճիշտ է, նոյեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ 20 000-ից կուսակցությունն այս պահին ունի ընդամենը 11 ստորագրություն, ուստի հավանական է, որ չներառվի ցանկում։

 

news.am