ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ճապոնիայում առանց հոտի եւ համի կոնֆետներ են թողարկել

Ճապոնիայում առանց հոտի եւ համի կոնֆետներ են թողարկել, գրում է Oddity Central-ը։ Նորույթը պահանջարկ ունի գնորդների շրջանում։
Lawson ընկերությունը ներկայացրել է կոնֆետներ, որոնք համ ու հոտ չունեն։ Կոնֆետները պարունակում են ընդամենը երկու բաղադրիչ՝ շաքարի սինթետիկ փոխարինիչ՝ պոլիդեքստրոզ,  եւ շաքարի օրգանիկ փոխարինիչ։
Այնուամենայնիվ, մարդիկ, որոնք փորձել են կոնֆետը, ասում են, որ այն համ ունի. այն հիշեցնում է սպիտակ բրնձի քաղցրությունը։
Ինչպես բացատրել են անհամ կոնֆետների ստեղծողները, որոշ մարդիկ օգտագործում են իրենց կոնֆետները, որպեսզի ավելորդ համային հավելումներից չչորանա կոկորդը։ Բացի այդ, ավելորդ բուրմունքների եւ քիմիական հավելումների բացակայությունը, ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա։

 

news.am