Հարություն Զաքոյան
Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
Հեռախոս։ 010 23 67 74
Էլ.փոստ։ harutyunzakoyan@yahoo.com
Ս.թ. մարտի 26-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը կազմակերպել էր նպատակային ծրագրերի իրազեկման միջոցառում, որի նպատակն էր կրթական և գիտական կազմակերպություններին ներկայացնել Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը:
Միջոցառմանը մասնակցել են բուհերի, կրթական հիմնադրամների, գիտական կազմակերպությունների և Էկոնոմիկային նախարարության ներկայացուցիչներ:
Սույն թվի նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհրդի 30-րդ նիստը (ԳՏՏՄՀԽ) (առցանց): Նիստի աշխատանքներին մասնակցել են ԱՊՀ-մասնակից պետությունների ներկայացուցիչները:
Ներկայացվեց ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական տեղեկատվության բնագավառում տիրող իրավիճակը և քննարկվեցին մի շարք հարցեր գիտատեխնիկական տեղեկատվության և նորարարության ոլորտների վերաբերյալ:
Ս.թ. օգոստոսի 21-ին ձեռներեցության միջազգային օրվա առթիվ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում (ՆՁԱԿ) տեղի ունեցավ միջոցառում Ռումինիայից ժամանած ընկերությունների հետ գործարար համագործակցություն հաստատելու նպատակով:
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը գործընկեր կազմակերպություններ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ, Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում, գերմանական «SES» ավագ փորձագետների ծառայություն, «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ ս.թ. մայիսի 23-ին անցկացրել է տեղեկատվական սեմինար «Հայաստանում գործող ընկերություններին հասանելի ծրագրեր և գործիքներ» թեմայով: