ՆՁԱԿ
   
 

Ընտանիքի տարի

2017 թվականը ԱՊՀ-ում Ընտանիքի տարի հայտարարելու կապակցությամբ և «Հումանիտար համագործակցության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների 2017-2018թթ. գերակա միջոցառումների պլանի» շրջանակներում Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը կազմակերպում է պարբերաբար համալրվող առցանց տեղեկատվական ցուցահանդես «Գիտնականների, գյուտարարների և գործարարների հայտնի հայ ընտանիքները» խորագրով:


Աքքէլեան ընտանիք

Պիեռ Աքքէլեան

Հալեպում ծնված, Մոնրեալում մեծացած կանադահայ ձեռնարկատեր ու ոսկերչական բիզնեսի ներկայացուցիչ Պիեռ Աքքէլեանը համաշխարհային գործունեություն է ծավալում։ Նա պահպանում է հայկական ոսկերչության ժառանգությունն ու այդ գիտելիքը տարածում և փոխանցում ոսկերիչների ապագա սերունդներին։ Պիեռը վստահ է, որ «ոսկերչության մեջ հայերը նույնն են, ինչ շվեյցարացիները՝ ժամագործության»։

Ավելին


Էռնեկյաններ

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը համարվում է ամենահաջող ձեռներեցներից մեկը Լատինական Ամերիկայում։ Նրա ընկերությունները զբաղվում են ենթակառուցվածքային գործունեությամբ, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, մանրածախ առևտրով և բանկային գործունեությամբ։ Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, Արգենտինա, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանների ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։

Ավելին


Ասլանյան ընտանիք

«ԱՅՍ ԱՄԵՆԸ ՄԻԱՅՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԷ. ՍԱ ԻՄ ԿՅԱՆՔՆ Է»

 «Գոլդեն Գրեյպ ԱրմԱս»-ը հիմնել է հայրենադարձ Արմենակ Ասլանյանը 2007թ.՝ կյանքի կոչելով բոլոր իղձերը, որոնք խարխսված են գերդաստանի, ժառանգության, մշակույթի ու առաջընթացի միահյուսության վրա: Նա համադրել է դրանք անձնական արժեքների ու պատասխանատվության զգացումի հետ, որ ունի որպես հայր, գործարար ու հայ մարդ: Իր դստրերի հետ միասին նա պահպանում է գինեգործության 80-ամյա ընտանեկան ավանդույթը՝ ԱրմԱսը կոչելով իր պապու՝ ընտանեկան գինեգործության հիմնադիր ավագ Արմենակ Ասլանյանի պատվին:

Ավելին


  Ռուբեն Վարդանյան և ընտանիք

Ռուբեն Վարդանյան
Վերոնիկա Զոնաբենդ

Գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը որոշեցին ստեղծել IDeA հիմնադրամը՝ սոցիալական ձեռներեցությունը խրախուսելու և սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի կայունությունն ապահովելու նպատակով։

Ավելին


Կարապետյանների ընտանիք

Սամվել Սարգսի Կարապետյան - ազգությամբ հայ, ռուսաստանցի գործարար, միլիարդատեր, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր։

Էթերի Կարապետյան - կինը
Սամվել Կարապետյան - որդին
Տաթևիկ Կարապետյանը - դուստրը  

Ավելին


Ալեն Մանուկյան

Ալեն Մանուկյան - Նորաձևության դիզայներ և գործարար

Ավելին


Մեգերյան ընտանիք

Մեգերյանների ընտանիքը զբաղվել է հին գորգերի վերականգնումով և նոր գորգերի արտադրությանբ ավելի քան չորս սերունդ:

«ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ» բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ)
Նախագահ` Րաֆֆի Մեգերյան,
Գլխավոր տնօրեն` Հարութ Մեգերյան
http://www.megerianrugs.com
http://www.megeriancarpets.com

Ավելին


Վարդանյան ընտանիք

Հրանտ Միքայելի Վարդանյան 
(1949թ., հունվարի 23, Երևան - 2014թ., ապրիլի 20, Երևան), գործարար, հայկական հայրենական արտադրության առաջամարտիկ, «Գրանդ Հոլդինգ» ազգային առաջատար կորպորացիայի հիմնադիր և ղեկավար, բարեգործ և մեկենաս

Որդիները`
Միաքայել Հրանտի Վարդանյան
Կարեն  Հրանտի Վարդանյան

Ավելին


Գալոյան եղբայրներ

Արմեն Անուշավանի Գալոյան (մայիսի 1, 1929, Անուշավան - հոկտեմբերի 6, 2012,  Երևան), հայ ականավոր կենսաքիմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Պատվո նշան շքանշանակիր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, Մ. Լոմոնոսովի անվան շքանշանակիր

Եղբայրները՝
Գալուստ Գալոյան (հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս):
Մուսայել Գալոյան (գրող, հասարակագետ-աբովյանագետ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից):
Ալեքսանդր Գալոյան (վաստակաշատ դեղագործ, ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր վարչության երկարամյա պետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից)։

Ավելին


Հովնանյան եղբայրներ

Հովնանյան չորս եղբայրները՝ Ժիրայրը, Գևորգը, Հրայրն ու Վահագնը, բնակարանաշինության ոլորտի կարևորագույն ներկայացուցիչներից են աշխարհում։

Ավելին


Ռոբերտ Պողոսյան և որդիներ

Ալբերտ Պողոսյանը (Boghossian) ոսկերչական արվեստի հռչակավոր ներկայացուցիչ է։ Նա գործարարից կամ արվեստագետից ավելի լայն մոտեցում է ցուցաբերում զարդագործությանը։ Եվ այդ երկու ասպարեզներում էլ ունեցած հաջողությունների շնորհիվ նա եւ իր ընտանիքը Boghossian Foundation-ի միջոցով մասնակից են դարձել բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների, որոնցից շատերը վերաբերում են Հայաստանին։

Ավելին


Ալեք Մանուկյան և ընտանիք

Ալեք Թագվորի Մանուկյան (հունիսի 28, 1901, Զմյուռնիա - հուլիսի 10, 1996, Դետրոյթ), հայ հասարակական գործիչ, մեծահարուստ բարերար, ճարտարագետ, արդյունաբերող, ՀՀ ազգային հերոս (1994)։

Ավելին


Պիատրովսկի ընտանիք

Միխայիլ Պիատրովսկի - Ակնառու արաբագետ, ավելի քան 20 տարի գլխավորում է Պետական Էրմիտաժը

Բորիս Պիատրովսկի

Ավելին


Սարկիսով եղբայրներ

Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներ՝ Ռուսաստանի ամենահարուստ հայ ընտանիքը

Ավելին


 Միկոյան եղբայրներ

Միկոյան եղբայրներ, հանրահայտ խորհրդահայ եղբայրներ՝ ծնված Սանահին գյուղում․

Արտեմ Միկոյան, աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը։

Անաստաս Միկոյան, Խորհրդային պետական ու քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1943)

Ավելին


Օրբելի եղբայրներ

Օրբելի եղբայրների (Սյունյաց Օրբելյանների) տոհմը հին հայկական իշխանական ծագում ունի։ Օրբելի եղբայրները աշխարհահռչակ և ականավոր հայ գիտնականներ են, ովքեր մեծ ավանդ ունեն գիտության մի շարք ոլորտների զարգացման գործում։

Ավելին


 Ալիխանյան եղբայրներ 

Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրներ,  հայտնի գիտնականներ միջուկային ֆիզիկայի ոլորտում։ Նրանց հայտնագործություններն ու ձեռնարկումները մեծապես նպաստել են միջուկային ֆիզիկայի զարգացմանը։

Ավելին