ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Մենք կարող ենք ապրել 120 տարի, սակայն սկսում ենք ծերանալ 25 տարեկանից

 

Բժիշկ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ծեր մարդկանց վիճակը կախված է ոչ այնքան նրանց ֆիզիկական առողջ վիճակից, որքան կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքից: Բժիշկ փորձագետները համարում են, որ մարդիկ լինում են գենետիկորեն հակված երկարակեցության և հակառակը՝ մարդիկ, ովքեր հակված չեն երկարակեցության: Այնուամենայնիվ, կյանքի միջին տևողության ցուցանիշ գոյություն ունի, որն այսօր շատ երկարել է:
«Մենք այսօր երկու անգամ ավելի երկար ենք ապրում, քան մեր նախնիները: Այնուամենայնիվ, ծերաբանները (հերոնտոլոգ) պնդում են, որ մարդու օրգանիզմի պահուստները կարող են բավարարել 100-120 տարի ապրելու»,-այս մասին ասում է ռուս գիտնականը:
Ծերանալու գործընթացի մասին ռուս գիտնականներն ասում են, որ իրականում ծերությունը վրա է հասնում 25 տարեկանում: Ծերաբաններից մեկի պնդմամբ, մարդու ծերությունն սկսվում է այն ժամանակ, երբ ավարտվում է մարդու աճը, որից հետո ինքնաբերաբար սկսվում է ծերացման գործընթացը: 25 տարեկանում կյանքի ծաղկման ժամանակաշրջանն է: Դա այն տարիքն է, երբ հիվանդությունների մահացության տոկոսը ամենաքիչն է, երբ կենսաբանական ու ֆիզիկական միավորները մարդու համար լավագույն մակարդակում են գտնվում: «Երբ խոսում ենք ծերության դեմ պայքարի մասին, նկատի ենք ունենում ոչ այնքան կյանքի ընդհանուր տևողությունը, որքան այն, որ մարդը որքան հնարավոր է երկար պահպանի իր կենսաբանական լավագույն միավորները», ասում են ռուս գիտնականները: Նրանք նշում են այն երեք հիմնական գործոնները, որոնք հնարավորություն են տալիս երկար պահպանելու կենսաբանական լավագույն միավորները: «Տարբեր փորձերի շնորհիվ հաստատվել է, որ կյանքի երկարատևության համար մեծ ազդեցություն ունի սահմանափակ կալորիականությամբ սնունդը, վիտամինների օգտագործումը և ֆիզիկական ակտիվությունը: Այս երեք գործոնների ազդեցությունը կյանքի երկարատևության վրա ապացուցված է», պնդում են գիտնականները: