ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Նապոլեոն Բոնապարտի կովկասյան ծագումը

 

Ֆրանսիացի գենետիկ  Ժերար Լյուկոտտը երեք տարի աշխատելով Նապոլեոն Բոնապարտի ԴՆԹ-ի հետ հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ. Ֆրանսիայի կայեսերն ունի կովկասյան արմատներ:

Ձեռքի տակ ունենալով զորավարի  մազափունջը գիտնականը պարզել է, որ ԴՆԹ-ն պատկանում է Elblbld, որը բնորոշ է Մերձավոր Արևելքի ժողովուրդներին: Գիտնականին է դիմել Նապոլեոնի եղբոր սերնդից 60-ամյա Շառլ Նապելեոնը, խնդրելով շարունակել հետազոտությունները, օգտագործելով նաև իր ԴՆԹ-ն: Հետագա և ավելի մանրակրկիտ հետազոտություններից հետո Լյուկոտտը հայտարարել է. Բոնապարտը արաբ չէ, նա կովկասցի է:

Եթե հաստատվի այս մեծագույն բացահայտումը, ապա գիտնականը կարժանանա Նոբելյան մրցանակի: Սակայն որոշ գիտնականներ այնքան էլ  չեն վստահում Լյուկոտտի բացահայտումներին, հաշվի առնելով, որ բոլոր հետազոտությունները նա միայնակ է կատարել: Կասկածանքներից ձերբազատվելու համար առաջարկվում է անալիզների արդյունքները ստուգել նաև այլ լաբորատորիաներում: Ինքը` Լյուկոտտը, գտնում է, որ պետք է անդրշիրիմում կատարել, որը թույլ կտա ավելի մանրակրկիտ հետազոտություններ կատարել, որի դեմ չեն նաև զորավարի հարազատները: Անդրշիրիմումը կօգնի նաև հաստատելու կայսեր մահվան պատճառը`քաղցկեղ թե թունավորում: