ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Մարդիկ կարողացել են ատամների կարիեսը բուժել դեռևս 14 հազար տարի առաջ

Գիտնականները պարզել են, որ մոտ 14 հազար տարի առաջ ապրող հնագույն մարդիկ արդեն կարողանում էին ատամների բուժման պարզ գործողություններ անել՝ մասնավորապես  պայքարել ոսկրափուտի՝ կարիեսի դեմ:1988 թվականին իտալացի հնագետները հայտնաբերել են հնագույն մարդու կմախք, ով ապրել է 14 հազար տարի առաջ: Մնացորդների ուսումնասիրության վերջին արդյունքները ցույց են տվել, որ մարդու ատամներից մեկը վնասված է եղել ոսկրափուտից, սակայն վնասված ոսկորի հատվածի մեծ մասը, քարե գործիքների օգնությամբ, հեռացվել է ատամից: Գիտնականների կարծիքով՝ դա խոսում է այն մասին, որ վերին պալեոլիթի դարաշրջանում ապրող հնագույն մարդիկ հասկանում էին ոսկրափուտի վնասը և փորձում էին այն բուժել հասանելի միջոցներով՝ մաքրելով վնասված հատվածները քարե գործիքներով: