ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Սոցկայքերում «շատ մնալը» կարող է հանգեցնել դեռահասների շրջանում ընկճախտի 

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ չափից շատ սոցկայքերից օգտվելը կարող է հանգեցնել դեռահասների շրջանում ընկճախտի առաջացման։ Ինչպես հայտնի է, ուսումնասիրության մեջ ներգրավված է եղել 750 աշակերտ: Գիտնականները նաև պարզել են, որ սոցկայքերի գերօգտագործումը շատերի մոտ առաջացնում է ինքնասպանության մտքեր:
Մասնագետները նաև հավելել են, որ սոցկայքերով չափից շատ տարված լինելն անդրադառնում է ոչ միայն դեռահասների հոգեկան, այլև ֆիզիկական առողջության վրա։