ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Մեծ Բրիտանիայում հռոմեական «ապշեցուցիչ» քանդակներ են հայտնաբերվել

Հնագետները հռոմեական քանդակների «ապշեցուցիչ» շարք են հայտնաբերել HS2 երկաթուղային գծի մոտակայքում: Բուքինգհեմշիրի լքված միջնադարյան եկեղեցում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու ամբողջական քանդակներ, ինչպես նաև երեխայի արձանի գլուխը: Հայտնագործություններն ուղարկվել են մասնագիտական ուսումնասիրության: Պրոֆեսոր Ռեյչլ Վուդը, որը ղեկավարել է հնագիտական թիմի աշխատանքը, հայտնել է, որ գտածոներն իսկապես հազվագյուտ են Միացյալ Թագավորության համար:
Նրա խոսքով՝ հայտնագործությունները հնագիտական մեծ արժեք ունեն և թույլ կտան ավելի լավ հասկանալ, թե ինչպիսի բնակավայր է եղել այդ շրջանը, նախքան միջնադարյան եկեղեցու կառուցումը:
Արձաններից բացի նաև վեցանկյուն ապակյա սափոր է հայտնաբերվել, որն ամբողջական է մնացել՝ չնայած ավելի քան 1000 տարի հողմի մեջ թաղված լինելուն:

tert.am