ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ռուսաստանում էլեկտրական գմբեթ են ստեղծում՝ կարևոր կառույցներն անօդաչուների խմբակային հարձակումից պաշտպանելու համար  

Ռուսաստանի Զինված ուժերի ակադեմիայի ռազմական գիտնականները նոր համալիր են ստեղծում ծայրահեղ կարևոր ենթակառուցվածքներն անօդաչուների խմբակային հարձակումից պաշտպանելու համար, խոսքը գմբեթաձև էլեկտրական պատնեշի մասին է, որն ունակ է հետ մղել և ոչնչացնել անօդաչուները:
Սարքը կազմված է կառավարվող էլեկտրականացված պարիսպից՝ երկու ցանցանման գմբեթի տեսքով, ռադիոէլեկտրոնային հայտնաբերման միջոցներից, օպերատորի ավտոմատացված աշխատատեղից և էլեկտրական էներգիայի փոխակերպման սարքավորումից, ինչպես նաև սնուցման աղբյուրից և տեսադիտարկման համակարգից:
Համալիրը նախատեսված է ծայրահեղ կարևոր կառույցների, այդ թվում՝ ատոմային էլեկտրակայանի և նավթամբարների պաշտպանության համար: Պարիսպը համալրված է ԱԹՍ-ներ հայտնաբերելու ռադիոէլեկտրոնային համակագով, որը թույլ է տալիս որոշել անօդաչու թռչող սարքերի քանակը, դրանց տեղաշարժման պարամետրերը, որոնց հիման վրա իրականացվելու է պաշտպանիչ էլեկտրական պարսպի գործունեությունը:
Փաստաթղթի համաձայն՝ նորույթի նպատակահարմարությունը դրա խնայողականությունն է շահագործման ժամանակ, քանի որ անօդաչուների խմբակային հարձակման պարագայում ավանդական պաշտպանական համալիրների կիրառումը, որոնք նախատեսում են անօդաչուի խոցումը զինամթերքով, ծախսատար է, և այդ թիրախներին խոցելու հավանականությունը նվազում է:

tert.am