ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Խորը կեղծիքների հայտնաբերման արդյունավետ մեթոդ է գտնվել

Գիտնականների խումբը խորը կեղծիքները ճանաչելու մեթոդ է մշակել՝ լուսանկարով կամ տեսանյութով բիբն ուսումնասիրելու միջոցով: Օլբանիի համալսարանի, Բուֆալոյի համալսարանի եւ Keya Medical-ի մասնագետներն իրենց հետազոտական աշխատանքներում նշում են, որ մարդու բիբը կլոր ձեւ ունի: Ընդ որում, արհեստականորեն ստեղծված բիբը ոչ միանշանակ աղավաղված երկրաչափություն ունի:
Գիտնականները նշում են, որ բբի անկանոն ձեւը սովորական երեւույթ է նույնիսկ որակյալ դիփֆեյքերում եւ լավ տարբերվում է անզեն աչքով:
Նրանք ստեղծել են նաեւ ավտոմատացված համակարգ, որը վերլուծում է կեղծ պատկերներն ու տեսանյութերը: Սակայն տեխնոլոգիան մի շարք թերություններ ունի։ Այսպես, այն հաշվի չի առնում, որ որոշ հիվանդություններ եւ վարակներ կարող են փոխել բբի ձեւը:

tert.am