ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Zoonomia-ի կենսաբանները  20 տարում  մարդու եւ կենդանու էական տարբերություն են գտել    

Zoonomia նախագիծն ավարտել է քսանամյա աշխատանքը։ Հետազոտողներին հաջողվել է գաղտնազերծել տարբեր ընտանիքների 240 կենդանիների գենոմները եւ համադրել դրանք մարդու ԴՆԹ-ի հետ։ Դա օգնել է ավելի լավ հասկանալ, թե ինչը եւ երբ է մեզ մարդ դարձրել։

Հետազոտության գլխավոր դժվարությունն այն էր, որ մարդը շատ մեծ գենոմ ունի, եւ նրա աշխատանքի մեխանիզմը փաստորեն ուսումնասիրված չէ։

2000-ականների սկզբին մարդու գենոմում գիտնականները գտան գոտիներ՝ կապված ուղեղի զարգացման հետ։ Դրանք այսպես կոչված HAR՝ «մարդու արագացված զարգացման գոտիներն» են։ Դրանք կան նաեւ զարգացած պրիմատների մոտ։ Բայց տարբերություններն ի հայտ են եկել մոտ մեկ միլիոն տարի առաջ։

«ԴՆԹ-ի կառուցվածքային վերակառուցման արդյունքում, որը մարդու նախնիների մոտ տեղի է ունեցել մեկ միլիոն տարի առաջ, ուղեղի զարգացման համար պատասխանատու գեները պատահաբար հայտնվել են HAR էնխանսերների կողքին։ Եվ դա շրջադարձային պահ է եղել մեր տեսակի պատմության մեջ»,- գրել է պարբերականը։