ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Ռուսաստանի հարավում հայտնաբերվել են իռլանդացիների նախնիների մնացորդները

Պարզվել է, որ Ռուսաստանի հարավից վերջերս հայտնաբերված մարդկանց ոսկորները, ըստ ԴՆԹ-ի արդյունքների, ավելի մոտ են իռլանդացիների գեներին, քան մեկ այլ եվրոպացի ժողովրդի: Դուբլինի Թրինիթի քոլեջի ուսումնասիրողները պարզել են, որ ոսկորները պատկանում են ավելի քան 5200 տարի առաջ ապրած մի կնոջ և երեք տղամարդու, որոնք ապրել են Ռատլին կղզում մեզանից 4000 տարի առաջ: Մասնագետների կարծիքով սա հնում կատարված ժողովուրդների տեղաշարժի արդյունք է: Այդ պատճառով էլ մի երկրի տարածքից հայտնաբերվում են մեկ այլ ազգային պատկանելության մարդկանց կմախքներ: