Չինաստանում բացվել է ամենաերկար շարժասանդուղքն աշխարհում:
Չնաստանում բացվել է ամենաերկար շարժասանդուղքն աշխարհում: Այն զբոսաշրջիկներին կբարձրացնի Հուբեյ նահանգի Էնշի մեծ կիրճի դիտահարթակ: Կառույցի երկարությունը 688 մետր է:
Շարժասանդուղքը գտնվում է փայտից և բետոնից կառուցված ծածկի ներսում, որի կողքերով խաղողի որթեր են տնկված:
Մեկ ուղևորի համար շարժասանդուղքի տոմսն արժե 3 դոլար, այն կարող է ժամում 7300 զբոսաշրջիկ տեղափոխել: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ տարեկան այն կսպասարկի 600 հազար մարդու: