Բիզնեսի համար աշխարհի ամենաբարենպաստ երկրները
Համաշխարհային բանկ» միջազգային ֆինանսական կազմակերպությունը երկրների մի քանի ցուցանիշներով տնտեսական ռեյտինգ է հրապարակել: Մասնավորապես փորձագետները կազմել են բիզնեսը վարելու համար աշխարհի ամենաբարենպաստ երկրների ցուցակը: Այս տարի առաջին տեղում է հայտնվել Նոր Զելանդիան, որը հետ է մղել վերջին 10 տարվա առաջատար Սինգապուրին: Երրորդ հորիզոնականում է Դանիան, այնուհետև Չինաստանը (Հոնկոնգ), Հարավային Կորեան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Մակեդոնիան: Տնտեսության, եկամտահարկի, վարկավորման և էներգետիկայի ոլորտում ռեֆորմների շնորհիվ թոփ-20-ում են հայտնվել Էստոնիան և Վրաստանը, սանդղակից այն կողմ` Արաբական Էմիրությունները, Ֆրանսիան, Ռուսաստանը: Հայաստանը հայտնվել է ռեյտինգի 38-րդ տեղում, իսկ վերջին՝ 100-րդ տեղում է գտնվում Սոմալին: