Յոդը բացահայտվել է պատահականության շնորհիվ
1811թ. ֆրանսիացի քիմիկոս-տեխնոլոգ և դեղագործ Բերնար Կուրտուրան ստեղծել է յոդ քիմիական տարրը։
Կորտուրան մի սիրելի կատու է ունեցել, որը գրեթե միշտ իր տիրոջ ուսին նստած է եղել։ Մի օր, երբ Կուրտուրան լաբորատորիայում ճաշելիս է եղել, նրա ուսին նստած կատուն, ինչ-որ բանից վախենալով, ցանկացել է ցած ցատկել, սակայն հայտնվել է փորձանոթներով լի սեղանի վրա։ Կատվի հարվածից 2 սրվակներ են ջարդվել, որոնցից մեկի մեջ նատրիումի յոդիդ պարունակող էթանոլ է եղել, մյուսի մեջ` խտացված ծծմբաթթու։ Ջարդված սրվակների պարունակությունները խառնվել են իրար։ Միախառնումից կապտամանուշակագույն գոլորշի է գոյացել, որից հետո մետաղական փայլ ունեցող մանուշակասևավուն բյուրեղիկներ են առաջացել։ Այդպես բացահայտվել է պարբերական աղյուսակի 53-րդ տարրը` յոդը։ Յոդի առաջացման բանաձևը հետևյալն է` 2NaI + 2H2SO4 = I2 + SO2 + Na2SO4 + 2H2O։