Երկրներ, որոնք կդիմավորեն ոչ 2018 թվականը
Օրացույցները ստեղծվել են ժամանակի ընթացքը չափելու համար, սակայն հաշվի առնելով, որ ամեն ինչ հարաբերական է, և բարդ է ասել՝ որտեղ պետք է փնտրել սկիզբը և սկսել հաշվարկը, անհնար է մեկնարկային կետ գտնել:
AdMe.ru-ն որոշել է պատմել աշխարհի տարբեր երկրներում գործող ժամանակագրության և օրացույցների մասին, որոնց համաձայն աշխարհի տարբեր վայրերում տարբեր թվականներ են:
Հայաստանում կգա 2018 թվականը
Աշխարհի երկրների մեծամասնությունում, այդ թվում՝ Հայաստանում, գործում է Գրիգորյան օրացույցը, որի համաձայն տարին ունի 12 ամիս, իսկ ամիսներն իրենց հերթին կազմված են 28-31 օրից:
Թաիլանդում կգա 2561 թվականը
Թաիլանդը պաշտոնապես ապրում է բուդդիստական լուսնային օրացույցով, որում ժամանակագրությունը սկսվում է Բուդդայի՝ նիրվանայի հասնելու պահից: Սակայն երկրում օգտագործվում է նաև մեզ համար սովորական օրացույցը. օտարերկրացիների համար բացառություններ են անում, և ապրանքների ու փաստաթղթերի վրա տարեթիվը նշվում է Գրիգորյան օրացույցի համապատասխան:
Բուդդիստական օրացույցը գործածվում է նաև Շրի Լանկայում, Կամբոջայում, Լաոսում և Մյանմայում:
Եթովպիայում կգա 2011 թվականը
Եթովպիական օրացույցը հետ է մնում մեր օրացույցից մի քանի տարով: Դրանից բացի, այս օրացույցում տարվա մեջ 13 ամիս կա, որոնցից առաջին 12-ը 30-ական օր են պարունակում, իսկ վերջինը՝ 5 կամ 6 օր՝ կախված նրանից՝ արդյոք դա նահանջ տարի է: Եթովպիական օրացույցը հիմնված է հինավուրց Ալեքսանդրիական օրացույցի վրա:
Իսրայելում կգա 5778 թվականը
Հրեական օրացույցը պաշտոնապես գործածվում է Իսրայելում Գրիգորյան օրացույցի հետ մեկտեղ: Հրեական օրացույցով նշվում են տոները և բարեկամների ծննդյան ու հիշատակի օրերը:Այս օրացույցի համաձայն՝ ամիսները սկսվում են նորալուսնի հետ, իսկ տարվա առաջին օրը՝ Ռոշ հա-Շանան, կարող է լինել միայն երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի կամ շաբաթ օրերին, և որպեսզի Ռոշ հա-Շանան լինի շաբաթվա թույլատրված օրը, նախորդ տարին երկարացվում է մեկ օրով:
Իրանում կգա 1396 թվականը
Իրանական օրացույցը կամ արեգակնային Հիջրան Իրանի և Աֆղանստանի պաշտոնական օրացույցն է: Այս օրացույցը մշակվել է պարսիկ աստղագետ, փիլիսոփա և բանաստեղծ Օմար Խայամի մասնակցությամբ:
Իրանական օրացույցի շաբաթը սկսվում է շաբաթ օրը և ավարտվում ուրբաթ օրը, որը համարվում է հանգստյան օր:
Չինաստանում կգա 4716 թվականը
Չինական օրացույցն օգտագործվում է Կամբոջայում, Մոնղոլիայում, Վիետնամում և մի շարք այլ ասիական երկրներում: Այնտեղ ժամանակագրությունը սկսվել է մ.թ.ա. 2637 թվականին կայսր Հուան-Դիի իշխանության գալու պահից: