Ի շնորհիվ այս մարդու հայկական կոնյակը նվաճեց աշխարհը
Հայ անվանի կոնյակագործ ՍԵԴՐԱԿՅԱՆ Մարգար Աեդրակի ծնվել է 1907, Վանի վիլայեթի Արճակ գավառում։
1930 ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը ։ 1927-ից աշխա– տել է կոնյակի արտադրության բնագավառում: 1940-ից եղել է Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգը։ Դասախոսել է գյուղատնտեսական ինստ–ում (1940–48)։ 1935-ից եղել է ՍԱՀՄ համտեսի կենտրոնական հանձնաժողովի անդամ, տեսակավոր կոնյակների և կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրներից է։ Ստեղծել է «Հոբելյանական», «Ընտիր», «Դվին», «Երևան», «Տոնական», «Ախթամար», «40 տարի», «Հայաստան», «50 տարի», «Նաիրի», հայկական, «Ուկրաինա» ուկրաինական կոնյակները։ 1966-ին Ա–ին շնորհվել է «Կոնյակի արտադրության բարձր վարպետի» կոչում։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով, ֆրանսիական «Քամյու» ֆիրմայի ամենաբարձր պարգևով՝ «Համտեսի ասպետ» արծաթե մեծ մեդալով։ Սեդրակյանի հիշատակին է նվիրված հայկական «Վասպուրական» կոնյակը։ Երևանի կոնյակի գործարանի տարածքում կառուցվել է (1975) Մ–ի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։
Ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիայի վարչապետ ՈՒինստոն Չերչիլը նախընտրում էր միայն հայկական «Դվին» կոնյակը։ Այն ժամանակ, երբ Չերչիլը հայտնաբերում է, որ «Դվին» կոնյակի որակը զգալիորեն ընկել է, բողոքում է Ստալինին այդ մասին։ Պարզվում է, որ «Դվին»-ի և այլ կոնյակների գլխավոր տեխնոլոգ Մարգար ՍԵդրակյանը աքսորվել է։ Չերչիլի բողոքից անմիջապես հետո Ստալինը ազատ է արձակում Մարգար ՍԵդրակյանին ու վերականգնում է նրա նախկին պաշտոնը:
«Մարգար ՍԵդրակյանը ստիպեց աշխարհին խոստովանել, որ կոնյակը խոսում է հայերեն» ասել է Բորիս Պաստեռնակը։
Չերչիլը սկսեց նորից ստանալ սիրելի «Դվին» կոնյակը, իսկ Մարգար Սեդրակյանին շնորհվեց «Սոցիալիստական Աշխատանքի Հերոս» կոչումը: Այդպես կոնյակը փրկեց մարդու կյանքը: