Սպիտակ տան 15 զարմանալի գաղտնիքները
Վաշինգթոնում Փենսիլվանիա պողոտա 1600 հասցեում տեղակայված 55000 քառակուսի ֆուտ մակերեսով առանձնատունը, չնայած որ շատ հայտնի է` ամերիկացիների մեծ մասը տեղյակ չէ նախագահական նստավայրի բոլոր գաղտնիքների մասին:
Ներկայացնենք այդ տասնհինգ քիչ հայտնի փաստերը, որոնք Սպիտակ տունը դարձնում են այն նստավայրը, ինչպիսին նա այսօր է:
1. Սպիտակ տունը ունի իր երկվորյակը Իռլանդիայում
Երբ 1792 թ. իռլանդացի ճարտարապետ Ջեյմս Հոբանը հաղթեց «Նախագահի տան» նախագծի համար թերթում կազմակերպված մրցույթում, ենթադրվում էր, որ իր հաղթական նախագծի հիմքում նա վերցրել է Դուբլինում գտնվող Լինսթերի տունը: Այսօր այն Իռլանդիայի խորհրդարանի նստավայրն է:
2. Սպիտակ տունը հսկայական է
Այս վեց հարկանի առանձնատանը, որը բաղկացած է 32 սենյակներից, 35 լոգարաններից, 28 բուխարիներից, 412 դռներից և 147 պատուհանններից, և որտեղ գործում են վերելակներ, կարելի է մի լավ պահմտոցի խաղալ... թեև գաղտնի ծառայությունը, հավանաբար, այդքան էլ կողմ չի լինի դրան:
3. Բազմաթիվ շատ հետաքրքիր «գաղտնի» սենյակների առկայությունը
Մինչ բոլորին հայտնի է Սպիտակ տան այնպիսի վայրերի մասին, ինչպիսիք են` Օվալաձև սենյակը, Մամուլի սենյակը և Հանդիսությունների սենյակը, քչերին է հայտնի, որ առանձնատունը լի է տարիների ընթացքում նախագահների կողմից ավելացրած որմնախորշային սենյակներով:
Ըստ ԱՕԼ-ի և Սպիտակ տան թանգարանի` կինոթատրոնից մինչև Գեղագրության գրասենյակ, Խաղասենյակ, Երաժշտական սենյակ և Արևաբուժարանից բացի, առաջին հարկում գոյություն ունի նաև Շոկոլադի խանութ, Ծաղկի խանութ և ատամնաբույժի գրասենյակ:
4. Սակայն, ոչ բոլոր նախագահներն են վայելել այնտեղ ապրած ժամանակը
Ինչքան էլ շքեղ կարող է թվալ կյանքը Փենսիլվանիա1600 պողոտայում, ոչ բոլոր նախագահներն են կյանքն այտեղ երջանիկ համարել: Նախագահ Թրումանը այն նկարագրել է որպես «մեծ սպիտակ բանտ» և «հմայիչ կալանատուն», իսկ նախագահ Նիքսոնը, ինչպես հայտնի է, այնտեղ իր վերջին ալկոհոլով հագեցած օրերի ընթացքում խոսում էր նախագահների դիմանկարների հետ:
5. Ջորջ Վաշինգթոնը երբեք չի ապրել այնտեղ
Սպիտակ տան պատմության ասոցիացիայի համաձայն թեև ազգի առաջին նախագահը ընտրեց նախագահական առանձնատան տեղը, նա լքեց պաշտոնը 1797թ.-ին և մահացավ 1799 թ.-ին` շինարարության ավարտից մեկ տարի առաջ: Սպիտակ տան առաջին բնակիչներն էին Ջոն Ադամսն ու Աբիգեյլ Ադամսը, և այդ ժամանակից ի վեր այն տուն է հանդիսացել պաշտոնավարության ընթացքում բոլոր նախագահների համար:
6. Այն կառուցել են ստրուկները
Համաձայն Smithsonian-ի աշխատավարձային հաշվեցույցի մասին պատմական փաստաթղթերը ցույց են տալիս, որ Սպիտակ տան շինարարությամբ զբաղվող շատ շինարարներ ստրկության մեջ են եղել: Ճարտարապետ Ջեյմս Հոբանը իր սեփական ստրուկներին`Բենին, Դանիելին և Փիթերին, վարձել էր որպես նախագծի ատաղձագործներ:
7. «Սպիտակ տունը» իր անունը ստացել է Թեդի Ռուզվելտի շնորհիվ
Սպիտակ տան պատմության ասոցիացիայի համաձայն մինչև 1901 թվականին 26-րդ նախագահը պաշտոնական չդարձրեց Սպիտակ տան մականունը, այն հայտնի էր մի քանի տարբեր անվանումներով, ինպիսիք են Նախագահի պալատ, Նախագահի տուն և Գործադիր առանձնատուն:
8. Արևմտյան թևը գոյություն չի ունեցել մինչև 1902 թվականը
Երկարաժամկետ հեռուստատեսային դրամայի ներշնչանքի առարկա հանդիսացող հռչակավոր թևի կառուցման պատճառը եղել է մի հումորային իրավիճակ: Ըստ Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարանի Թեդի Ռուզվելտը այն կառուցել էր տվել իր աշխատանքի հանգստության համար, քանի որ իր վեց երեխաները շատ էին շեղում իր ուշադրությունը:
9. Ֆրանկլին Դ. Ռուզվելտի համար Սպիտակ տունը վերափոխել են սայլակների համար այն մատչելի դարձնելու համար
Ըստ ՖԴՌ գրադարանի, երբ 1933 թ.-ին Ֆրանկլին Դ. Ռուզվելտը տեղափոխվեց այնտեղ, բնակավայրը վերափոխեցին սայլակների համար մատչելի դարձնելու. Վաշինգթոնում այն կառավարության առաջին շենքերից մեկն էր, որ կատարեց այդ վերափոխումը:
10. Այն նաև տուն է հանդիսանում Էկզոտիկ կենդանիների համար
Այդ առումով Թրամփի ընտանիքը միակն է, որը, ինչպես հայտնի է, Սպիտակ տանը ոչ մի կենդանի չի պահում: Փենսիլվանիայի1600 պողոտա հասցեով բնակվել են այնպիսի էկզոտիկ կենդանիներ, ինչպիսիք են Ջոն Քինսի Ադամսի կոկորդիլոսը,որը ապրում էր լոգարանում, Թեոդոր Ռուզվելտի դստեր օձը` Էմիլի Սփինաչը, և Քելվին Քուլիդջի գազանանոցը, որը ներառում էր արջի ձագ, առյուծի ձագեր, լուսան, կենգուրու և թզուկ գետաձի:
11. Այն դրսի կողմից ծածկելու համար անհրաժեշտ է 570 գալոն ներկ
Համաձայն «Սպիտակ տունը` ԱՄՆ նախագահների նստավայր» գրքի գործադիր իշխանության նստավայրի տեսքը տեղը պահելը հեշտ բան չէ: Առանձնատան արտաքին տեսքը փայլուն և սպիտակ պահելու համար անհրաժեշտ է 570 գալոն ներկ:
12.Այն շատ սիրելի վայր է զբոսաշրջիկների համար
Համաձայն History Channel-ի ամեն շաբաթ Սպիտակ Տունը ընդունում է շուրջ 30.000 այցելու և ստանում է 65.000 նամակ, 3.500 հեռախոսազանգ և 100.000 Էլ-նամակ: Սակայն այցելուները պետք է նախապես հայցեն և պատվիրեն ուղևորությունները:
13. Սպիտակ տանը կարող է ճաշել միանգամից 140 մարդ
Ճաշկերույթի մասին: Հաշվի առնելով Գլխավոր ճաշասենյակի չափսերը և խոհանոցի աշխատակազմի ռեսուրսները` National Geographic- ն նշում է, որ նախագահը, տեսականորեն, կարող է միանգամից ընդունել 140 մարդ:
14. Աշխատակազմը ունի ընդամենը 12 ժամ` երդմնակալության օրը նոր նախագահի սեփականությունը Սպիտակ տուն տեղափոխելու համար
Մինչ նորընտիր նախագահը ողջունում է ժողովրդին և տալիս է իր երդումը, աշխատակազմը ամբողջ օրը զբաղված է` տեղափոխելով նոր ղեկավարի սեփականությունը: Ըստ Elle Décor- ի՝ տեղափոխությունները սկսվում են կեսօրից, և աշխատակիցները ունեն տասներկու ժամ` իրերը հանելու, կահույքը դասավորելու և սենյակները հավաքելու:
15. Ոմանք կարծում են, որ Սպիտակ տանը ուրվականներ են ապրում
Թեև նախկին բնակիչներից շատերն են հայտնել 1600 Փենսիլվանիա պողոտայում առեղծվածային տեսարանների մասին, մի պատմություն առանձնանում է: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում երկրի մայրաքաղաք ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը ցնցված էր, երբ իր սենյակում տեսավ բուխարու մոտ նստած Լինքոլնի ուրվականին: