ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Ինչու են գրավատները ամբողջ աշխարհում կոչվում  լոմբարդներ

Այն հաստատությունները, որոնք պարտքով փող են տվել շարժական գրավի դիմաց, ի հայտ են եկել Ֆրանսիայում՝ 16-րդ դարում, Լյուդովիկոս 11-րդի օրոք: Դրանք սկսել են բացել վարկատուները, որոնք ժամանած են եղել Իտալիայի Լոմբարդիա նահանգից: Այդ նահանգի անունից էլ առաջացել է նմանատիպ հաստատությունների անունը:
16-րդ դարի վերջում լոմբարդներ հայտնվել են Իտալիայում, Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում: 19-րդ դարում լոմբարդները տարածվել են բոլոր կապիտալիստական երկրներում և մեծ մասամբ վերահսկվել են խոշոր մենաշնորհատերերի կողմից:
1918 թվականի հեղափոխությունից հետո հեղափոխությունն ընդգրկած տարածքներում փակվել են բոլոր վարկային կազմակերպությունները: Պետական լոմբարդները նորից ի հայտ են եկել 1922-23 թվականներին, դրանք ենթարկվել են տեղական Խորհրդին, նրանց հիմնական առաքելությունն է եղել՝ քաղաքացիներին հնարավորություն տալ սեփական իրերը փոքր վճարի դիմաց պահել հատուկ հաստատություններում, ինչպես նաև՝ տրամադրել վարկել որոշակի ժամկետով: Ընդ որում, մեկ անձին տրվող գումարի չափը սահմանափակ է եղել և հաճախ չի համապատասխանել գրավադրվող իրի իրական արժեքին: