ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Չինաստանում արտասովոր հյուրանոց են կառուցել, որը կիսով չափ գետնի տակ է գտնվում

Արտասովոր շենքը, որը գտնվում է Շանհայի մոտակայքում, կառուցվել է լքված քարհանքի տարածքում և շրջապատված է լճով: Հյուրանոցը, որի շինարարությունը 10 տարի է տևել, դռները հյուրերի առաջ կբացի դեկտեմբերի 1-ին: Մեկ տեղանոց համարում մեկ գիշերակացի արժեքը կկազմի 480 դոլար:
Շենքի 16 հարկը տեղակայված է հենց քարհանքի տարածքում, ևս երկու հարկ՝ ակվարիումի տեսքով, գտնվում է 10 մետր խորությամբ: Ստորգետնյա մակարդակում տեղակայված են ինչպես համարներ, այնպես էլ ռեստորանը, լողավազանը և ջրային սպորտաձևերի կենտրոնը:
Հյուրանոցի նախագիծը մշակել է բրիտանական Atkins ընկերությունը, որը հանդիսանում է Դուբայի Burj Al Arab հյուրանոցի ստեղծողը:  Ցանկացողները կարող են այստեղ զբաղվել լեռնամագլցմամբ և բեյսջամփինգով: