Հնագետները Եգիպտոսում ուշագրավ բացահայտում են արել: Նրանք հայտնաբերել են 4400 տարվա պատմություն ունեցող դամբարան, որին նախքան այս ոչ ոք ձեռք չէր տվել և այն գերագույն քրմի դամբարան է:
Եգիպտոսի իշխանությունների խոսքով՝ սա վերջին տասնամյակների ընթացքում իր տեսակի մեջ բացառիկ հայտնագործություն է:
Դամբարանը գտնվում է մայրաքաղաք Կահիրեից 30 կմ դեպի հարավ: Դրա պատերը զարդարված են հնագույն փորագրություններով, քանդակներով:
Աղբյուրը մանրամասնում է, որ դամբարում հանգչում են գերագույն քուրմը, նրա մայրը, կինն ու մյուս բարեկամները: