Մինչև 2025 թվականն աշխարհում առաջին շքեղ տիեզերական հյուրանոցը կբացվի
Gateway հիմնադրամն աշխարհում առաջին շքեղ տիեզերական հյուրանոցը խոստանում է բացել մինչև 2025 թվականը:
Տիեզերական հյուրանոցը կանվանվի հրթիռների գերմանացի ճարտարագետ, հրթիռային զենքերի և տիեզերագնացության հիմնադիր Վերներ ֆոն Բրաունի պատվին։ Բացառիկ տիեզերական հյուրանոցը, ըստ հաղորդման, կունենա հսկա անիվի տեսք՝ ավելի քան 189 մետր տրամագծով, որը դանդաղ կպտտվի՝ այդպիսով ստեղծելով գրավիտացիոն ուժ։
Նախագծի հեղինակներից Թիմ Ալատորրեի մտահաղացմամբ՝ այն կներառի 24 առանձին մոդուլներ, որոնցից յուրաքանչյուրը կգործի որպես մասնավոր բնակարաններ, հյուրանոցային համարներ և կայանի աշխատանքային թիմի համար նախատեսված առանձին տարածքներ։
Տիեզերական հյուրանոցում կանցկացվեն համերգային ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, կրթական սեմինարներ, այն կունենա բարեր, ռեստորաններ և մարզասրաներ, բասկետբոլի խաղադաշտ և ժամանցային վայրեր։ Հյուրանոցը կարող է ընդունել մինչև 100 հյուրերի։