ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Երկիր մոլորակի բնակչությունը 2018 թվականին Համացանցում  անցկացրել  Է մեկ միլիարդ տարի

Մոլորակի բնակչությունը 2018 թվականին միագումար շուրջ մեկ միլիարդ տարի է անցկացրել Համացանցում: ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Կոկովն այս տվյալերը բերել Է անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը:

«Ամեն ամիս սոցցանցերում փոխգործակցում է ավելի քան 3 միլիարդ մարդ, ըստ որում միջին վիճակագրական ինտերնետ-օգտատերը ցանցում անցկացնում Է օրական մինչեւ վեց ժամ,- նշել Է նա:- Այսպիսով, անցյալ տարի մարդիկ միագումար կերպով առցանց ռեժիմում են գտնվել շուրջ մեկ միլիարդ տարի»: Կոկովի խոսքով՝ ամբողջ աշխարհում Համացանցից ակտիվորեն օգտվում Է ավելի քան 4 միլիարդ մարդ: Ըստ որում շուրջ քառորդ միլիարդ մարդ առաջին անգամ դրան է միացել 2017 թվականին: «Դրանք լսարանի աճի վիթխարի տեմպեր են»,- կարծում Է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը: Նա նաեւ հայտարարել Է, որ 2018 թվականին ավելի քան 200 միլիոն մարդ դարձել Է շարժական սարքերի տեր, եւ այժմ մոլորակի ավելի քան 7,7 միլիարդ բնակչության երկու երրորդն ունի շարժական հեռախոս եւ ինչպես Համացանցից, այնպես Էլ սոցիալական ցանցերից օգտվելու հնարավորություն: