ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

NASA-ն հայտարարել է լուսնի արևոտ կողմում ջրի առկայության մասին

NASA-ն առաջին անգամ հաստատել է Լուսնի արևոտ կողմում ջրի առկայությունը։ Այս մասին Twitter- ում հայտարարել է ԱՄՆ աերոտիեզերական գործակալության գլխավոր տնօրեն Ջիմ Բրայդենշտայնը: Այս հայտնագործությունն ապացուցում է, որ ջուրը կարող է բաշխվել լուսնի ամբողջ մակերեսով և ոչ միայն դրա ստվերածածկ տարածքներում:
NASA-ի Ինֆրակարմիր աստղագիտության ստատոսֆերային աստղադիտարանը (SOFIA) ջրի մոլեկուլներ է հայտնաբերել մեր արբանյակի հարավային կիսագնդում տեղակայված լուսանային ամենամեծ խառնարաններից մեկում ՝ Կլավիուսում, որը տեսանելի է Երկրից։
«SOFIA աստղադիտակից ստացված տվյալների շնորհիվ մենք առաջին անգամ կարող ենք հաստատել ջրի առկայությունը Լուսնի արևային կողմում: Մենք դեռ չգիտենք՝ կարո՞ղ ենք դա օգտագործել որպես ռեսուրս: Լուսնի վրա ջուր գտնելը մեր «Արտեմիս» հետազոտական ​​ծրագրերի բանալին է»,-ասել է Բրիդենշտայնը։