Ճարպային բջիջներ
Մարդը միջին հաշվով ունի 30 մլրդ ճարպային բջիջներ։
Այս բջիջների քանակը, կարելի է ասել, փոխվում են միայն մեկ ուղղությամբ՝ նրանք կարող են միայն շատանալ։
Պետք է հիշել, որ ճարպային բջիջը կարող է մեծանալ իր նորմալ չափսից մոտ 4 անգամ։ Այն կարող է նաև կորցնել իր ծավալի մոտ 90%֊ը և փոքրանալ (մարդու քաշը կնվազի), բայց բջիջների քանակը չի նվազի։
Ճարպային բջիջները, բացի մի շարք՝ օրգանիզմի համար կենսական կարևոր գործառույթներից, գեներացնում են նաև հորմոն՝ լեպտին (leptin), որը կարգավորում է ախորժակը՝ հաղորդելով ուղեղին, որ օրգանիզմը արդեն կուշտ է։ Եթե ճարպային բջջի չափը փոքրանում է, ապա նվազում է այս հորմոնի քանակը, ինչի պատճառով կտրուկ մեծանում է ախորժակը, և մարդ շատ է ուտում, այնքան, որ ճարպային բջիջները նորից վերադառնան իրենց "երջանիկ" չափսերին։ Այս է պատճառը, որ խիստ դիետա պահելուց և քաշը իջեցնելու հետո, քաշը շատ արագ վերադառնում է, անգամ ավելի շատ, երբ դիետան ավարտվում է։
Նշենք, որ ճարպային բջիջների քանակը կարգավորվում է վաղ 20֊ական տարիքում, ուստի նորմատիվային մարմին ունենալ այս տարիքում կորոշի ձեր մարմնի տեսքը գրեթե ամբողջ կյանքի ընթացքում։